Այսօր այդ Թուրքիան մի խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում գոյություն ունեցած մշակույթներն ու քաղաքակրթություն ստեղծած բազմազգ ժողովուրդների ժառանգությունը: Այդ ազգը նաեւ կրոնափոխ եղած ժողովուրդների մեծ խառնարան է, որոնց հոգեւոր արգասիքը թուրքերին հիշեցնում է իրենց ինքնության գաղտնի էջերը: Այսօրվա թուրքերն, ըստ էության, թուրք են դարձել բացարձակապես Իսլամի շնորհիվ եւ նրա միջոցով: Հանում ես Իսլամը, տակը բան չի մնում՝ տորիչելյան դատարկություն: Մյուս մշակույթները «պահարանում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան թաքնված, որպեսզի երբեք չհիշեցնեն իրենց անցյալի մասին:
Դա է պատճառը, որ Թուրքիայում ատում են «մեծ խառնարանի» ժողովուրդների հոգեւոր-մշակութային ժառանգությունը, եկեղեցիները վերածում մզկիթների՝ որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարած հաղթանակի խորհրդանիշներ: Հաղթանակը՝ հաղթանակ, բայց թուրք ազգի համար ծանր է առերեսվել իր անցյալի հետ, ապաշխարել 110 տարի առաջ գործած ոճրագործությունների համար: Թուրքերը թերարժեքության բարդույթ ունեն ավելի քան մեկ դար իրենց հետապնդող անցյալի հանդեպ: Աթաթուրքը փորձել էր թուրքերին քաղաքացիական ազգ դարձնել, բայց գործընթացը բազում հարցեր էր առաջացրել, որոնց պատասխանների որոնումը կարող էր քայքայել թուրքերի ինքնությունը:
Թերարժեքության բարդույթով էր 30 տարի տառապում նաեւ Ադրբեջանի նախագահը, ինչը պարզ երեւաց հետպատերազմյան շրջանում իր պահվածքից՝ «հորթի» հրճվանքից, ՀՀ-ին ուղղված սպառնալիքներից, չվերջացող պահանջներից մինչեւ նրա վախերը: Մի բան հստակ է՝ այսօրվա Հայաստանը, ինչպես էլ Փաշինյանն անվանի, թեկուզ՝ «Իրական», Էրդողանին եւ Ալիեւին միշտ հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը, եւ ինչ էլ մենք անենք, շարունակելու են մեզ ատել: Որովհետեւ ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ, բայց չի ստացվում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































