Հիմա Ուկրաինայից են ուզում թափարգել սարքել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծ դեր ու ազդեցություն ունենալ Եվրոպայում: Իսկ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ թափարգելի դեր կատարում է անծայրածիր Մոնղոլիան, հակառակ դեպքում մի քանի միլիոն մոնղոլները նման ահռելի տարածք չէին կարող ունենալ, առավել եւս՝ վերահսկել այն:
Օրինակներ շատ կարելի է բերել: Նույնը կատարվել է Հայաստանում եւ Վրաստանում: 1828 թվականին Ռուսաստանին պետք էր հայաբնակ տարածք Թուրքիայի ու իր երկրի մուսուլմանների միջեւ քրիստոնեական թափարգել ստեղծելու համար: Ու այդ ժամանակ մոտավորապես 20 տոկոս հայերով բնակեցված՝ ներկայիս Հայաստանի տարածքը Ռուսաստանը որոշում է վերաբնակեցնել հայերով: Վրաստանում՝ եւս, որտեղ այդ ժամանակ, վրացիների սուր պակասի պատճառով, նույնպես հայեր էր վերաբնակեցնում: Բանն այն է, որ 17-րդ դարում Շահ Աբասը ներկայիս Հայաստանի տարածքը հայերից գրեթե դատարկել էր:
Դրանից առաջ՝ արդեն 16-րդ դարից սկսած, թյուրքերի ստեղծած Սեֆյան Պարսկաստանից Օսմանյան կայսրությունը պաշտպանելու համար օսմանցիները քրդերով էին վերաբնակեցնում այդ երկու երկրների միջեւ եղած տարածքները (դրա համար է, որ այսօր արեւելյան Թուրքիայում քրդերի թիվն այդքան մեծ է)՝ շիա թյուրքերին շիա Պարսկաստանին մոտ սահմաններից հեռացնելով, երբեմն՝ ֆիզիկապես վերացնելով:
Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն հումանիստ եւ քաղաքակիրթ Ամերիկան ու Եվրոպան են իրենց զորքերը մոտեցրել Սյունիքին, այլեւ Իրանը, որովհետեւ Սյունիքը՝ որպես թափարգել գոտի, այդ հարեւան երկրի համար կենսական նշանակություն ունեցող տարածք է:
Կարդացեք նաև
Ինչ ասել կուզի՝ քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհաքաղաքական դերը, դրա վրա կառուցված աշխարհաքաղաքական «փասիանսից» ելնելով՝ մտեք համապատասխան կոալիցիա։
Երբ որեւէ երկիր իր դերը չի կատարում, խաղեր է տալիս, պարզապես, գլխին խփում են ու պատժում: Չի ներվում նաեւ ներքաղաքական կյանքում արկածախնդիրների, ապակառուցողական տարրերի եւ կրիտիկական զանգվածի աճը: Այնպես որ, մի կողմ դրեք մարդու իրավունքներ, ազատականություն, կոմունիզմ ու նմանատիպ այլ հասկացությունները, որոնք գուցեեւ կարեւոր են երկրի ներքաղաքական կյանքում, բայց բացարձակապես պիտանի չեն եւ կապ չունեն աշխարհաքաղաքական դրվածքի հետ:
Դանիել ՓԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































