Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Չգիտեմ՝ վարչապետի տեղեկատվությունը որտեղից է եղել, բայց գիտեմ՝ նրան տեղեկություններ տվողներ շատ կան. Արագածոտնի մարզպետ

Հոկտեմբեր 26,2025 11:04

-Կատարել եմ իմ ընտրությունը որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով: Այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագին մասնակցելու, այլեւ ի աջակցություն «տեր Արամի»,- այսօր լրագրողներին ասաց Հովհաննավանքում կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի «պատարագին» մասնակցելու եկած Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը ՀՀ ցանկացած կետում կլինի, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից ու բարձրաձայնեն այն արատավոր երեւույթները, որոնք արատավորում են Հայ Առաքելական եկեղեցին:

Լրագրողները նյրանից հետաքրքրվեցին՝ ՔՊ-ի կողմից «պատարագին» մասնակցելու  հրահանգ տրվե՞լ է իրեն, ի պատասխան ասաց՝ իհարկե ոչ:

Նա նաև մեկնաբանեց համացանցում տարածված սկանդալային տեսագրությունը. «Հասկացա, որ տեսանյութի մասին է, ինձ թվաց՝ դա բավականին հին տեսանյութ էր: Ես բացառում եմ իշխող թիմի, ուժային կառույցների կողմից ինչ-որ մի տեղ արվի օպերատիվ գործողություն ու չլինի համապատասխան դատարանի որոշում: Այդ ամենը կարգավորվում է օրենքով, եթե դատարանը  թույլ է տալիս, մնացածն իմ գնահատականը չէ; Իսկ այլ պարագայում, որ անօրինական տեսաձայնագրում լինի, դատապարտելի է, իսկ տեսանյութի հետ կապված մեկնաբանություն չունեմ»:

Լրագրողի դիտարկմանը, թե տեսագրության հրապարակումից առաջ տեսագրության բովանդակությունն իր facebook-յան էջում ներկայացրել էր Փաշինյանը, մարզպետն ասաց.  «Վարչապետն ունի բազմաթիվ տեղեկատվություն, մի մասը տալիս են համապատասխան գերատեսչություններն ի պաշտոնե, մյուս մասը  մարզի, գյուղերի բնակիչներ. «Որոշ դեպքերում ինձնից լավ գիտի ՝ մեր մարզում, մեր գյուղերում՝ ինչ է կատարվում, որովհետեւ մեր ժողովուրդն ակտիվ նրա մեյլին, ու facebook-ին գրում են: Բավական մեծ տեղեկատվություն ունի:

Չգիտեմ՝ վարչապետի տեղեկատվությունը որտեղից է եղել, բայց գիտեմ՝ նրան տեղեկություններ տվողներ շատ կան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031