Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Մեր փրկիչը. սիրո խոստովանություններով Փաշինյանի աջակիցները դիմավորեցին կարգալույծ արվածի «պատարագին» եկող Փաշինյանին

Հոկտեմբեր 26,2025 11:12

Մեր փրկիչը. այսպես դիմավորեցին Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանին նրա աջակիցները: Նիկոլ Փաշինյանը այսօր եկել է Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի «պատարագին»:

-Աչքերդ ուտեմ, քոռ մնաս, մեռնեմ ջանիդ,- շարունակում էին Փաշինյանի հետեւից այսպիսի սիրո խոստովանություններ անել նրա աջակիցները:

Վերջիններս նաեւ վեճի բռնվեցին լրագրողների հետ, խոչընդոտեցին նրանց աշխատանքը, վիրավորեցին. «Փող են տվել, աշխատում են: Շան պես թող հաչան»:

Փաշինյանի հետ էր նաեւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031