Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Տեր Շնորհք աբեղային թույլ չեն տվել գնալ Հովհաննավանք, երկու քահանայի էլ բռնել են. Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 26,2025 12:16

Փաստաբան Արա Զոհրաբյանին, Տեր Շնորհք աբեղային թույլ չեն տվել գնալ Հովհաննավանք։ «Մեր մեքենան ի սկզբանե էստեղ չթողեցին մտնի, ոտքով եկանք, հասանք և ոստիկանները, բնակիչների հետ համատեղ ուժերով խոչընդոտեցին մեր մուտքը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա պատմելով՝ առավոտից բոլոր քահանաների մոտ ոստիկանական վերակարգեր են նկատվել: Հետեւել են՝ ուր են գնում, մի երկու քահանայի նույնիսկ բռնել են, երբ համոզվել են, որ Հովհաննավանք չեն գալիս, բաց են թողել:

Նա հիշեցրեց, որ երեկ մարզի մի շարք քահանաներին վկաների ծանուցագրեր էին ուղարկել, որ այսօր ժամը 9:00-ին հրավիրեին Երևան քննչական մարմին. «Քահանաները դա գնահատեցին, որ հատուկ է արվում, որ Արագածոտնի մարզում պատարագներ չկատարվեն ու Հովհաննավանքում իրենք կարողանան անխոչընդոտ  պատարագ անցկացնել եւ իրավասու քահանա չգա պատարագ անելու»:

Փաստաբանի խոսքով՝ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, իսկ պետական իշխանությունը բարձր մակարդակով այսօր խոչընդոտեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031