-Հայ ենք, Հայաստանից ենք: Եկեղեցի գալու խնդիր կա՞: Հեռախոսը վեր ես կալել, ասում ես՝ Փաշինյանը կոչերով է մարդկանց բերում: Վախենո՞ւմ ես ինձ հարց տաս: Կոչերով մարդ մենակ դուք եք ստեղ բերում,- այսօր Հովհաննավանքում լրագրողների վրա ագրեսիվ այս խոսքերով հարձակվեց Փաշինյանի աջակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ Հովհաննավանքն այսօր լիքն էր մարզերից ու Երեւանից եկած ՔՊ-ական պաշտոնյաներով ու նրանց աջակիցներով:
-Ո՞վ է լուծարել այս եկեղեցու ծառային, ինչ-որ մեկը, որ ժողովրդի կողմից լուծարվա՞ծ է: Դու քեզ կոռեկտ պահի, թե չէ ստեղից դուրս կգաս,- լրագրողին սպառնաց Փաշինյանի ոգեւորված աջակիցը՝ վիրավորելով լրագրողին ու միաժամանակ հպարտանալով, որ ինքը հայտնի Ռուստամն է, որը պատերազմին ոչ թե մասնակցել, այլ այդ օրերին հիվանդանոցներով շրջել ու երեխեքին օգնել է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































