Հայ-ռուսական համալսարանի դասախոս, փորձագետ Կարեն Իգիթյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալիևի և նրա երեւանցի գործընկերների մեթոդները նույնական են։ Ժամանակին Ադրբեջանի ժառանգական նախագահի ոստիկանությունը սկսեց կիրառել այս մեթոդը: Մարդկանց ոչ միայն կոպիտ կերպով ձերբակալում էին, այլ նրանց տանում (քարշ էին տալիս, առեւանգում…)՝ փակելով բերանը, որպեսզի նրանք անգամ այդ պահին չկարողանան արտահայտել իրենց կարծիքը Ալիևի և նրա ռեժիմի մասին։
Ինչպես տեսնում ենք, «ժողովրդավարական Հայաստանի» գործելաոճը ընթանում է ալիևյան բռնապետության ձևաչափերով։
Եվ խոսքը, իհարկե, միայն ձերբակալության մեթոդի մասին չէ, այլ ընդհանուր՝ ռեպրեսիվ քաղաքականության, մարդկանց լռեցնելու փորձերի՝ ճնշումների, կոմպրոմատների, ուժի կիրառման և ազատազրկման միջոցով։
Կարդացեք նաև
Հ.Գ. Առաջին լուսանկարում երևում է, թե ինչպես են Փաշինյանի ուժայինները եկեղեցուց դուրս տանում հավատացյալ քաղաքացուն՝ փակելով նրա բերանը։
Մնացած լուսանկարներում Ալիևի ուժայիններն են ցրում ընդդիմության ցույցերը։




















































