Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Այսպես շարունակվելու դեպքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձելու են մասնատել՝ այն վերածելով շարքային աղանդավորական կառույցի. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 26,2025 18:41

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր վանքերում մատուցվում էր կիրակնօրյա պատարագ:
Միայն Հովհաննավանքում էր, որ կեղծվեց սուրբ պատարագը: Կեղծվեց ոմն մեկի կողմից, ով անկախ պատճառներից՝ փաստացի արտաքսվել է ՀԱՍԵ հոգևորականների դասից և զուրկ է հոգևոր ծիսակատարության իրավունքից:

Կեղծվեց այն պաշտոնյաների կողմից, ովքեր նախապես կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդին, որպեսզի հնարավոր դարձնեն Հովհաննավանքում կեղծ պատարագի անցկացումը:

Կեղծվեց այն պաշտոնյաների պատվերով, ովքեր տևական ժամանակ ջանասիրաբար փորձում են քանդել ՀԱՍԵ դարավոր հիմքերը՝ եկեղեցու դեմ հանելով կարգալույծ եղած, ինչպես նաև անձնական պատճառներով եկեղեցուց վրեժխնդիր լինող նախկին ու ներկա հոգևորականներին:

Կեղծվեց պետբյուջից անվաստակ սնվող և հայրենադավությունն արդարացնող այն պաշտոնյաների կողմից (գործադիր և օրենսդիր), ովքեր երբևէ որևէ պատարագի չէին մասնակցել, բայց այսօր Հուդայի դեմքով հայտնվել էին Հովհաննավանքում՝ Աստծո առջև հերթական մեղքը գործելու և Նիկոլին քծնելու համար:

Ա Տիմոթեոսին 4:1-2. «Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին»:

Կեղծիքը, դավադիր վարքը, ազգային իղձերի ուրացումն ու մարտնչող տգիտությունն արդեն յոթ տարի հոշոտում է պետականության հենասյուները:
Առկա թերացումներն ու բացթողումները շտկելու փոխարեն գործող կառավարիչներն ուղղակի հոշոտում են այն ամենը, ինչը հանդիսացել է մեր ժողովրդի ազգապահպանության և ինքնության ձևավորման երաշխավորը:

Այսպես շարունակվելու դեպքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձելու են մասնատել՝ այն վերածելով շարքային աղանդավորական կառույցի, պառակտելով ու խռովություն մտցնելով նրա հետևորդների միջև:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031