Այսօր Հոկտեմբերի 27-ն է, անկախ Հայաստանի ամենաողբերգական էջերից մեկը:
26 տարի առաջ այս օրը Հայաստանի խորհրդարանում սարսափելի ահաբեկչություն տեղի ունեցավ։
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները:
Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ին զոհ գնաց 8 մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ` Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ` Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:


















































