Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

Մերժենք պարտադրված այլասերումը: Պետք է վախից անցում կատարել պայքարի. Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 27,2025 11:05

Կալանավորված Հայաստան

Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը, որպես կանոն, բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով։

Նախադեպեր

Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կյանքեր անթույլատրելիորեն մտնելու, թունավորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալություններ եղել են Սահակաշվիլու ժամանակ և Նազարբաևի վերջին փուլում։

Սահակաշվիլուն հեռացնելուց հետո  գաղտնալսման ֆայլերը ցուցադրաբար այրվեցին, կազմակերպիչները պատժվեցին, և երկրում դրվեց նոր խաղի կանոն։

Ղազախստանում եկել էր պահ, երբ ծնողները երեխաներին արգելում էին տանն ազատ խոսել, տնեցիներն իրար հետ շշուկով էին խոսում, և որևէ աշխատասենյակում, որևէ սրճարանում որևէ մեկն ապահովագրված չէր անօրինական գաղտնալսումից և դրա հրապարակումից։ Բոլորը բոլորի վրա կասկածում էին, հարևանը՝ հարևանի, ընկերը՝ ընկերոջ, ամուսինները՝ իրար։

Երկու երակներում էլ ժողովուրդը որոշեց, որ հերիք է։

Երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասածն անողներ և չունես անձնական «ստոպեր», շատ հեշտ է կորցնել իրականության և «չի կարելիների» սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց  է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների և այլանդակ դեգրադացիայի։

Վախից՝ պայքար

Երբ մեկ հոգին ձևավորում է մարդ «լսելու», կալանավորելու անխափան մեքենա, նշանակում է  նա արդեն պարտվել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է հոգնեցնել. և´ բռնվողներին, և´ բռնողներին։ Սա բացառապես նեղ խմբի խրախճանքն է։ Ուրիշ լուծում այս իրականությունը չի թողնում. պետք է վախից անցում կատարել պայքարի։

Պայքարի առաջին քայլը

Բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական, քաղաքացիական, հանրային և այլն, պետք է հասարակությանն ուղղված մեկ միասնական ուղերձ ձևակերպեն՝ չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտնալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրած այլասերումը։  Հաջորդ քայլում պետք է արագ մշակել հակազդեցության այլ գործուն մեխանիզմներ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031