«Առաջին անգամ է, երբ մենք ՀՀ պետական բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Առաջին անգամ է, երբ բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում»,-ՀՀ ԱԺ-ում բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն կներկրվի ՀՀ, նա ասաց․ «ՀՀ-ն էլ համապատասխան քայլեր պիտի անի։ Մեր արձագանքը հետևյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Այս պահին սա միակ տարբերակն է, որը հենց այսօր կարող ենք իրականացնել։ Եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատարները մոտենան անցում կատարելու համար դեպի Թուրքիա, հենց այսօր կարող ենք իրականացնել»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































