Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

«Պատարագ» թատերական ներկայացման գլխավոր դերակատարը չանդրադարձավ օրվա խորհրդին ու տոնին. Գենադի Մնացականյան

Հոկտեմբեր 27,2025 11:47

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած «պատարագ» թատերական ներկայացման գլխավոր դերակատարը ընդհանրապես չանդրադարձավ օրվա խորհրդին ու տոնին, ինչը շատ կարևոր էր։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երեկ նշել է Տիրոջ Սուրբ Խաչի Գյուտի, այսինքն, Սուրբ Խաչի գտնվելու տոնը, որի մասին իրենց մատուցած Սուրբ և Անմահ Պատարագների ընթացքում խոսվող քարոզներում խոսել են մյուս բոլոր եկեղեցիների պատարագիչ հայրերը։

Ներկայացման ընթացքում Նոր Կտակարանից կամայական հատվածի ընթերցմամբ ու նույնքան կամայական մեկնաբանություններով գլխավոր դերակատար Ստեփան Ասատրյանը ներկայացմանը ներկա գտնվող ՀՀ վարչապետի հանդեպ քծնանքի բացառիկ ու նողկալի օրինակ ցույց տվեց, որից սցենարիստ վարչապետը նույնիսկ զարմացել էր, իսկ տնտեսական գծով նրա օգնականը շփոթմունքից ձախ ձեռքով էր խաչակնքվում։

Հանդիսատեսները, որոնց մեծ մասը քծնանքի վարպետներ էին, նույնպես Ստեփանի քծնանքի մաստեր կլասից զարմացած ու հիացած ծափահարում էին նրան ու սցենարիստին։

Վարչապետին հաջողվեց հուզմունք ցուցադրել և մինչև այն պահը, երբ իր կողմից հաջորդ կիրակի Հովհաննավանքում «պատարագ» ներկայացման երկրորդ արարի մասին կհայտարարվեր, թերևս կարելի էր նաև չբացառել, որ Տիրոջ զորությամբ գուցե ապաշխարության արցունքներ էին դրանք, բայց տեսանք, որ ոչ, դրանք զղջման ու ապաշխարության հետ կապ չունեցող ինչ որ այլ պատճառներով ու ազդեցությամբ տեղի ունեցող ցուցադրական դրվագներ են։

Ապաշխարության արցունքները ի ցույց չեն դրվում, ապաշխարողը այն հնարավորինս թաքցնում է և արցունքը քթից կախված չի սպասում, որ նկարեն ու ցուցադրեն։

Իսկ սցենարիստի տնտեսական գծով օգնականի ձախ ձեռքով խաչակնքվելը վկայում էր նրա ու իր նման մյուս հանդիսատեսների քրիստոնեության հետ կապ չունենալու մասին։ Քաղաքական ենթատեքստը այս ամենում չափազանց ակնհայտ է։

Ինչու՞ պետք է այնտեղ այդքան ոստիկաններ և ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ լինեին։

Նրանց օգտակար գործողության գործակիցը ո՞րն էր։ Սցենարիստը ինչպե՞ս էր այն պատկերացրել, մտածում էր, որ ներկայացումը ամեն դեպքում կրոնական բովանդակությամբ է և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդները կարող էին ցախավելներով գալ ու մաքրե՞լ տարածքը։

Երբեք, պարոնայք, նման բան մի՛ սպասեք։

Անշուշտ, ինչպես նշել եմ, սրբավայրը պետք է հետագայում ամենայն հավանականությամբ վերաօծվի, բայց դա կարվի այն ժամանակ, երբ հակաեկեղեցականներն ու աղանդավորականները արդեն խեղդված կլինեն իրենց ատելության մաղձի մեջ, իսկ գուցե և արդեն ապաշխարած կլինեն, դա էլ չեմ բացառում և դրա համար էլ պետք է աղոթենք, քանի որ Տիրոջ գործերը անքննելի են, իսկ դատաստանը՝ անաչառ ու արդար։

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031