Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

Վազգենը ողջ լիներ, Արցախի հետ նման բան չէր լինի. Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2025 11:56

– Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի կարող ունենալ,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը. «Եթե Վազգենը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ կապված նման բան չէր կարող լինել»

-Այս տարիների ընթացքում նախորդներն էլ եկան ալան-թալանով զբաղվեցին, երկիրն էս վիճակն ընկավ: Արցախն էլ կորցրեցինք, բայց երբեք չեմ հուսահատվում: Մեր գերխնդիրն է բանակի կողքին լինել, համախմբված լինել,- հավելեց Միքայելյանը:

Անդրադառնալով՝ կառավարության որոշմանը, որով կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը՝ 2-ից, 1,5 տարվա ժամկետով, Միքայելյանն ասաց. «Չեմ կարող գնահատական տալ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Ժողովրդի մեծամասնությունը կողմ է, մարդիկ կան դեմ են: Պրոֆեսիոնալ բանակ է պետք, իսկ պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար առողջ երեխեք պետք է զորակոչվեն բանակ, որ պրոֆեսիոնալ բանակ ունենանք: Մեր երիտասարդության մեծամասնությունը ազատվում է բանակից, հիվանդ են»:

Հաջորդ հարցին՝ արդյոք զինվորների թվի կրճատումը բացասական հետեւանքներ չի ունենա բանակի համար, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ թվակազմիր կրճատումը վտանգ կառաջացնի։ Ավելի կարևոր է, որ մենք պրոֆեսիոնալ զինվորներ ունենանք։ Որակ է պետք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031