-Մի քանի անգամ ականատես եմ եղել, որ տաքսու վարորդը պսակը շալակած մենակ գալիս է: Դա պսակ չի, դա կառավարության ուղարկած պսակ չէ: Օրենքն այն է, որ պետք է գային այսօր թե՛ կառավարությունից, թե՛ ԱԺ-ից: Վերջին հաշվով ազգային գաղափարախոսության հենքի վրա ու դրա միջով անձանց սպանդ եղավ:
Այսօր այստեղ շատ մարդ պետք է լիներ, իսկ շատ մարդ լինելու համար պետք է մի տեղ ոգեւորող լիներ, կայծ վառող լիներ: Երեկ տեսնում եմ մի աշխարհ մարդ Հովհաննավանքում են պատարագ լսելու, իսկ այսօր, երբ պետք է գանք մարդկանց հիշատակը սրբացնելու, ոչ մի բան,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը:
Նա նկատեց, որն այսօր շատ են այս թեզերը՝ սթափ մտածեն, կռվել չկա, խաղաղություն է, մեր բանակը չպետք է լինի մարտունակ, պետք է լինի պաշտպանողական. «էդ ի՞նչ նախադասություն է, թող ուրիշները մեզնից պաշտպանվեն: Ումի՞ց պաշտպանվենք: Էդ ո՞ր պաշտպանվողն է շահում, պաշտպանվողը միշտ կորուստներ է ունենում, առաջին հարվածն է , տվիր, տվիր, չտվի՞ր, վե՞րջ, կործանվում ենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































