Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ». Աննա Մկրտչյան

Հոկտեմբեր 27,2025 14:35

– Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ: Որովհետեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին ստանալ պետական եւ ազգային նպատակներով ձեւավորված հաղթանակի ու պետության անկումը: Հոկտեմբերի 27-ով դա անել չստացվեց: Մեր պետականությունը, այո՛, գլխատվեց, սպանվեց սպարապետը, բայց նրա թիմակիցները, իր զինակից ընկերները կարողացան պահել պետություն ու ազգային նպատակներով 30 տարի շարունակել երկու հայկական պետականության պահպանությունը: Բայց 2018 թվականի պետական հեղաշրջումը Նիկոլին իշխանության բերելով ու այդ աթոռը զավթելով՝ կարողացան ստանալ այն, որ հայ հասարակության իմունիտետն այլեւս ի զորու չեղավ պահել հայկական պետականությունները, – այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, եթե կարողանանք բացահայտել 2018 թվականի պետական հեղաշրջում կազմակերպող բոլոր դերակատարներին, մենք շատ հարցերի պատասխաններ կունենանք հոկտեմբերի 27-ի հետ կապված եւ հակառակը:

Լրագրողները Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ Փաշինյանն ի՞նչ հիմքեր ունի պնդելու, թե հոկտեմբերի 27-ը բացահայտվել է: Ի պատասխան պատգամավորն ասաց. «Անձամբ իր համար միգուցե բացահայտված է, որովհետեւ ինքը հո լավ գիտի՝ ովքեր են իրեն այստեղ իշխանության բերել, ովքեր են զավթել ՀՀ ղեկավարի աթոռն ու ինչպես են կարողացել իրեն այստեղ բերել ու կարգել ղեկավար ու կառավարիչ: Ինչի արդյունքում դավաճանության ու կապիտուլյացիայի այս ողջ ցավի մեջ ենք ապրում: Եռաբլուրն էլ վկա այդ ցավին»:

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանի թիմակիցները, սակայն այլ պնդումներ են անում, օրինակ Անդրանիկ Քոչարյանը, Սասուն Միքայելյանն ասում են՝ դեռ բացահայտված չէ, պատգամավորը շարունակեց. «Անդրանիկ Քոչարյանն այս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է: Ինքն այդ դժբախտությունների վրա կարիերա է արել, կայացել է, շահարկել է այդ դժբախտությունները: Մեր հաղթական պատերազմները փորձել է օգտագործել կարիերայի եւս մեկ աստիճանով բարձրանալու համար: Իբր քննիչ հանձնաժողով ստեղծելով ու իբր ինչ-որ ճշմարտություններ բացահայտելով »:

Սասուն Միքայելյանից էլ պատգամավորը հիշեցրեց նրա սկանդալային այն հայտարարությունը, թե 2018 թվականի հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախի ազատամարտը. «Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ, այսպիսի արժեհամակարգով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031