Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ ստացանք, Ադրբեջանը՝ քիչ, էս լույսի ներքո չեմ նայում հարցին․ ստորագրվածը փոխշահավետ է»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 27,2025 15:03

«Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել, գրել, ստորագրել ենք Ադրբեջանի հետ, դրանք համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, հարատևությունը»,-ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պետական բյուջեի 2026 թվականի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա բնութագրմամբ՝ մանիպուլյացիաներ են, որ ասում են՝ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, ՀՀ-ն՝ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ։

Այնուհետև ասաց․ «Չեմ ուզում ներկայացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մենք շատ ստացանք, իրենք քիչ ստացան այս սին ու կոնֆլիկտային տրամաբանության լույսի ներքո։ Այն, ինչ մենք ստացել ենք, մեզ ձեռնտու է։ Մենք շահագրգռված ենք այս ձեռք բերածը պահելու և զարգացնելու ուղղությամբ։

Այն, ինչ ստացավ Ադրբեջանը, թվում է, թե ձեռնտու ու կարևոր է իրենց համար։ Եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու ու շահավետ է երկու ձեռք բերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել ու զարգացնել։ Ինչ խոսք, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաև ԱՄՆ-ի նախագահի անձնական ներգրավվածությունը»։

Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031