Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետի տեղակալը զորակոչիկին տարկետում տալու համար 7500 դոլար կաշառք ստանալու մեջ է մեղադրվում

Հոկտեմբեր 27,2025 16:08

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել  է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ի կատարումն հանցավոր մտադրության՝ վերը նշված ՊՆ ՌՈ պաշտոնյայի մտերիմ անձը 2025 թվականի փետրվարի 20-ին հանդիպել և վերջինիս է փոխանցել որպես կաշառք պահանջված 7500 ԱՄՆ դոլարից 3500 ԱՄՆ դոլարը: Դրանից 200 ԱՄՆ դոլարը, պայմանավորվածության համաձայն, ՊՆ ՌՈ պաշտոնյան տրամադրել է իրեն օժանդակած հիշյալ անձին:

Կաշառքի մնացած մասը՝ 4000 ԱՄՆ դոլարը, վերը նշված պաշտոնատար անձը ստացել է 2025 թվականի փետրվարի 21-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ ՌՈ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վերը նշված երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031