Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծ քահանաներին պատգամեց կյանքի փորձությունների առջև չվհատվել, մշտապես ունկնդիր լինել հավատավոր հոտի կարիքներին

Հոկտեմբեր 27,2025 17:35

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի:

Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաօծ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն մեր ժողովրդի հոգևոր կյանքին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նորընծաներին քահանայական օծման և ձեռնադրության առիթով՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:
Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանը և հոգևոր սպասավորության կարևորությանը՝ արձանագրելով, որ մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և Եկեղեցուն։

Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդ եկեղեցականներին իրենց ծառայության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, մշտապես ունկնդիր հավատավոր հոտի կարիքներին։ Հայոց Հովվապետը պատգամեց կյանքի փորձությունների ու դժվարությունների առջև չվհատվել, դրանք հաղթահարել հավատով ու հույսով՝ իրենց նկարագրով ու պահվածքով բարի օրինակ լինելով իրենց համայնքների համար։ Հոգևոր առաքելության արդյունավորման ճանապարհին Նորին Սրբությունը թելադրեց առաջնորդվել անսակարկ սիրով, զոհողության ու հանձնառության ոգով։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031