Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներին պատգամեց ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության

Հոկտեմբեր 27,2025 17:48
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունը։ Հայոց Հովվապետը պատգամեց հոգևոր հովիվներին առավել նախանձախնդիր լինել տերունապատվեր առաքելության մեջ և ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման։

Վեհափառ Հայրապետը հորդորեց զորացնել նրանց խնամքին հանձնված ժողովրդի հավատն առ Աստված և սերն առ հայրենին ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031