Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Անցյալ շաբաթ հայտնաբերվել է մեքենա առանց վարորդական իրավունքի վկայականի վարող 238 անձ

Հոկտեմբեր 27,2025 18:22

Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 1144, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 457, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 157 և 1984 այլ իրավախախտում։ 184 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 96-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 79 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13799 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 285 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 236 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 450, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 6 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3281, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 171, վարելու ընթացքում ծխելու՝ 441, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 597, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 86, արագության գերազանցման՝ 2368 և 3612 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 862-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 889-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 25 բեռնատար, 181-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 48 անձ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031