Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

«Սա եկեղեցու դեմ արշավ համարելը շատ մեծ ուռճացում ու չափազանցություն է»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 27,2025 18:18

 «Պարոն Միրզոյան, որպես նախկին ճեմարանական, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այն արշավի մասին, որ սկսվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու նկատմամբ»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը նախկին ճեմարանական չէ։ «Ցավոք սրտի, ձեր հարցապնդման ոչ միայն այս հատվածն էր սխալ, երկրորդ հատվածը՝ եւս։ Հայ առաքելական եկեղեցու դեմ պետության արշավ ուղղակի չկա, հետեւաբար, ես դա չեմ կարող մեկնաբանել։ Եթե դուք նկատի ունեք հայտնի մեղադրանքներով կամ կասկածով մի քանի հոգեւորականների ձերբակալությունը, կալանքը, ապա այստեղ կարող եմ ասել, որ որեւէ մեկը ՀՀ-ում օրենքից վեր չէ։ Ի վերջո, այդքան ասում ենք՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ինքներս չհավատա՞նք դրան։ Սա եկեղեցու դեմ արշավ համարելը շատ մեծ ուռճացում ու չափազանցություն է, որը ձեր քաղաքական ուժի կողմից փչած տարբեր փուչիկների պես առաջիկայում մի օր կպայթի»,- նշեց Միրզոյանը։

Ագնեսա Խամոյանն ասաց․ «Երբ ես ասում եմ, որ իշխանություններն արշավ են սկսել Եկեղեցու դեմ, ես նկատի ունեի նախ եւ առաջ երեկվա ֆեյք պատարագը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, որն իրականացնում էր կարգալույծ եղած հոգեւորականը։ Դուք մի կաբինետի պաշտոնյա եք, որի ղեկավարը հայտարարում է, որ՝ կառավարությունը ես եմ։ Մեր Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, պետությունն ինչո՞ւ է խառնվում եկեղեցու գործերին»։

«Եկեղեցականների վարքի, այդ թվում՝ սեռական կյանքի հետ կապված ոչ առաջին օրն է եւ ոչ էլ միայն մենք ենք, որ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բազմաթիվ հասարակություններ անցել են եւ անցնում են դրա միջոցով»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ արված հոգեւորականի մատուցած «պատարագին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031