Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես հավատում եմ, որ գալու է այդ օրը եւ յուրաքանչյուրս մասնակցելու ենք Հովհաննավանքի պղծված խորանի մաքրազարդմանը»

Հոկտեմբեր 27,2025 19:14

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հովհաննավանքում, այս իշխանության ձախողումն էր»,- ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ` կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականի գործողություններին:

«Այդքան գովազդից, այդքան ահաբեկումներից, նման վարչական ռեսուրսից հետո Հովհաննավանքի պղծությանը մասնակցում էր մոտավոր հաշվարկներով մինչեւ 600 մարդ, որի գերակշիռ մեծամասնությունը Նիկոլի պատգամավորներն էին, Նիկոլի նախարարներն էին, անգամ Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն էին, Նիկոլի հավատավոր մատուցողն էր եւ Նիկոլի արու քաղաքապետը: Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր թիկունքում մարդ չկա:

Տեղի ունեցածը խայտառակություն էր նաեւ կրոնական առումով: Սա նշանակում է հոգեւոր իշխանության ուզուրպացիա մի մարդու կողմից, որը սահմանադրությամբ դրա իրավունքը չունի եւ սեփական ձախողումը թաքցնելու համար կրկին կոչ արեց՝ կոկա-կոլայի նման. «կրկին փորձիր»: Եվ եկող կիրակի եւս պատրաստվում է զավթել Հովհաննավանքը:

Վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի համար: Ես չեմ տալու անուններ պատգամավորների, բարձրաստիճան ՔՊ-ականների՝ նրանց Նիկոլի մսաղացի մեջ չգցելու համար: Բայց մի քանի հոգեւորականներ փոխանցել են, որ այդ պղծությունից հետո որոշ ՔՊ-ականներ անգամ տուն չեն մտել: Այսինքն, գտել են, որ իրենք իրավունք չունեն պղծված մտնելու տուն եւ գնացել են տարբեր հոգեւորականների մոտ՝ մեղքերի թողություն ստանալու:

Հասկանո՞ւմ ես, Նիկոլ: Ինչքան էլ քշում ես հոտի սկզբունքով, բռնի ուժով մարդկանց բերում ես, որ քո պղծությանը մասնակցեն, քո թիմի հենց այն անդամները, որոնք կամերաների առաջ արդարացնում էին պղծությունը, հենց նրանցից են գնացել մեղքերի թողություն ստանալու: Բայց ինչքան էլ գնաք, պղծության մասնակցեք, հետո գնաք մեկ այլ հոգեւորականի մոտ մեղքերի թողություն ստանաք՝ ասելով՝ ինչ անենք, բոլորիս պարտադրել են, միեւնույն է, այդ պղծությունը մնալու է ձեր վրա:

Ավելին, առավոտյան խոսում էի մի հոգեւորականի հետ, եւ նա ասաց, որ Հովհաննավանքի խորանն այլեւս պղծված է, որովհետեւ այդ պղծության արարողությունը իրականացրել է կարգալույծ եղած, այսինքն, հերձվածող Սծյոպիկը, որը դրա իրավունքը չունի: Եվ Հովհաննավանքը փրկելու համար յոթ օր գինիով եւ Մյուռոնով պիտի խորանը լվանալ, որից հետո Հովհաննավանքը Վեհափառի կողմից պիտի օծվի:

Ես հավատում եմ, որ գալու է այդ օրը եւ յուրաքանչյուրս մասնակցելու ենք պղծված խորանի մաքրազարդմանը, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում հիմա Հովհաննավանքում, տեղի կունենա վաղը կամ մյուս օրը, կլինի կնունք, հարսանիք, ցանկացած արարողություն, ըստ էության չեղարկված է համարվում. պսակադրությունը համարվում է պսակադրություն չեղած, կնունքը համարվում է երեխան չկնքված, որովհետեւ կարգալույծ եղած Սծյոպիկը իրավունք չունի այլեւս հոգեւոր որեւէ արարողություն իրականացնել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031