Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:
Ողջունելով Երեւանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրին՝ Արման Եղոյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանն ու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Եվրոպացի պատվիրակը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Ժողովրդավարության աջակցման եւ ընտրությունների համակարգման խմբի» (DEG) առաջատար երկրների ցանկում: Նշվել է, որ DEG-ի գործունեության նպատակն է խթանել խորհրդարանական դիվանագիտությունը, զարգացնել գործընկեր խորհրդարանների կարողությունները եւ նպաստել հաշվետու ու թափանցիկ կառավարման մշակույթի ձեւավորմանը:
Կարդացեք նաև
ԱԺ

















































