Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով

Հոկտեմբեր 27,2025 20:24

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Առանցքում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն էր:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծն առնչվում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրմանը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է ավելի հեշտացնել աշխատողների համար իրենց ենթադրյալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմը: Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով:

Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրին իրենց մշակած մոդելները կառույցի վերաբերյալ: Ըստ այդ առաջարկների՝ այն պետք է լինի առանձին կառույց կամ էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կամ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կազմում:

Հանձնաժողովի կազմը եւ այլ առաջարկներ ու խնդիրներ կքննարկվեն առաջիկա հանդիպումների ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, արհմիությունների, գործատուների միության եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031