Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

«Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամների հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից թե ֆինանսական, թե տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը

Հոկտեմբեր 27,2025 20:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին։

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստը կանցնի արդյունավետ և կարևորել միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը ԵՄ օժանդակությամբ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտները ներդնելու նպատակով։ Այս առումով, վարչապետը կարևորել է ԵՄ–ի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության հաստատման փաստը և նշել, որ ներկայումս ձևավորվել է բարենպաստ մթնոլորտ՝ երկխոսությունը և քննարկումները արդյունավետ շարունակելու համար։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները ողջունել են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով ևս հայաստանյան գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Միաժամանակ, նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, սահմանազատման գործընթացին և այլ թեմաների։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031