Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Նպատակ ենք դրել մշակել ճանապարհային քարտեզ՝ Հանրայինը հանրությանը վերադարձնելու համար. Արտաշես Իկոնոմով

Հոկտեմբեր 27,2025 21:02

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով կլոր սեղան էր հրավիրել: Aravot.am-ի հետ զրույցում Իկոնոմովը նշեց, որ հատկապես վերջին շրջանում բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում հանրային դաշտում: «Այդ ամենը տանում է հանրության պառակտմանը, եւ այդ բոլոր հարցերն ուղղակիորեն կապված են Հանրայինի հետ, որն արդեն դարձել է այսօրվա կառավարության քարոզչամիջոցը: Մենք նպատակ ենք դրել բարձրացնել այս հարցը, մշակել ճանապարհային քարտեզ՝ Հանրայինը հանրությանը վերադարձնելու համար, քանի որ օրենքը հենց դա է պահանջում »,- ասաց մեր զրուցակիցը:

«Այս քննարկումն առաջին քայլն է, որովհետեւ իրականում նպատակն է Հանրայինը վերադարձնել հանրությանը, ինչին արժանի է մեր ազգը, նաեւ արժանի է նորմալ պետության եւ ժողովրդավարության: Այդ առումով Նիկոլ Փաշինյանի հեռացումը կամ պարտվելը հերթական ընտրություններում պետք է լինի միջոց, որպեսզի կարողանանք այն բարձր արժեքները, որոնք արտացոլված են մեր սահմանադրության մեջ, իրականություն դառնան, պաշտպանվեն մարդու իրավունքները, ստեղծվի սոցիալական պետություն, լինի իրական ժողովրդավարություն եւ այլն…Իհարկե այս ամենի համար կամք ցուցաբերելը շատ կարեւոր է, բայց կամքի հետ միասին նաեւ պետք է հանրային համախմբում կայանա: Միայն համախմբած ժողովրդի պարագայում յուրաքանչյուրի ես-ը մենք կդառնա, եւ կունենանք մեր երազած պետությունը»:

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման խորհրդի անդամը առաջարկում է համատեղ ձեւավորել հանրային կոնսենսուսի հարթակ, որի նպատակն է մշակել հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հանրային հեռուստաընկերությունը հայ հասարակությանը վերադարձնելուն։ Նա նշում է, որ Հանրայինը օրենքով պարտավոր է ծառայել հանրային շահին եւ ապահովել բազմակարծություն, սակայն ցավոք, այն բոլոր իշխանությունների օրոք եղել է պետական քարոզչության գործիք:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031