Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևի իմ բացթողումն է որպես փաստաբանի, որ մեր հանրության ուշադրությունը չեմ հրավիրել Դավիթ Համբարձումյանի քրեական գործով մի կարևոր դրվագի: Երևի ցանկացած բանական մարդ հասկանում է, որ նախ մեղադրյալը, այնուհետև նրա պաշտպանն այն անձինք են, որ քրեական դատավարությունում ամենալավն են հասկանում գործի էությունը և իրավաբանորեն սպառնացող վտանգները:
Եթե Դավիթ Համբարձումյանի դեմ լիներ գեթ մեկ ծանրակշիռ ապացույց, ապա ոչինչ չէր խանգարում մեզ դեռևս 2019 թվականին միջնորդելու կիրառել արագացված դատաքննություն, որի դեպքում պատիժը չի կարող գերազանցել մեղսագրվող հոդվածով նախատեսված առավելագույնի 2/3-ը: Դավիթի մեղադրանքի դեպքում դա 4 տարի 8 ամիս էր, այսինքն համաներմամբ միանգամից կազատվեր պատժից և դատվածությունը կմարվեր: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք այդ ճանապարհով չգնալ և պայքարել արդարացման համար:
Դավաճանի քաղաքական պատվերը դարձավ խոչընդոտ այդ ճանապարհին, բայց ինչպես և դավաճանը, այդ խոչընդոտը ժամանակավոր է և մենք այն հաղթահարելու ենք:

















































