Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Վիկտոր Մնացականյանը՝ Հանրայինի կողմնակալության, երբեմն վիրավորական բովանդակության մասին

Հոկտեմբեր 27,2025 23:00

«Ինչպես ենք պատրաստվում Հանրայինը վերադարձնել հանրությանը, դա ժամանակը ցույց կտա, բայց որ իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ օբյեկտիվ տեղեկատվություն են ստանում մեր երկրում կատարվածի վերաբերյալ, դա ակնհայտ է» ,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը, որը մասնակցում էր Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով՝ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման նախաձեռնած քննարկմանը:

Նա հիշեց, թե, օրինակ, ինչ շեշտադրումներով են Հանրայինով անդրադարձել Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը. «Հանրայինի եթերով մի անգամ տեսա մի անհասկանալի հաղորդում, երկրորդ անգամ՝ ուղղորդված ինչ-որ բան, երրորդ անգամ՝ անհարգալից, չորրորդ անգամ վիրավորական մի բան… Ես որպես իմ պապերի թոռ՝ շատ վիրավորված եմ, եւ կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները նման հարցերի վերաբերյալ իրենց ձայնը պետք է բարձրացնեն»:

Վիկտոր Մնացականյանի ձեւակերպմամբ, անգամ հաղորդավարների՝ հյուրերին ուղղված հարցերն են ուղղորդող: Նրա խոսքով, Հանրայինով հաճախ փորձում են արժեզրկել շատ երեւույթներ: Նաեւ հիշեցրեց, որ որպես «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու ժամանակին հրաժարվել էր մասնակցել Հանրայինի հարցազրույցներին, մինչեւ ներողություն չխնդրեն պատերազմի մասնակիցների սերունդներից:

Վիկտոր Մնացականյանն անդրադարձավ նաեւ Հովհաննավանքում տեղի ունեցած «պատարագին», որը մատուցել էր կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար. «Հովհաննավանքի խայտառակ դեպքերից հետո փոխանակ Հանրայինով փորձեն օբյեկտիվ ներկայացնել իրականությունը, փորձում էին քծնել վարչապետին, իսկ տվյալ ընկերն ասում էր՝ եթե վարչապետը եկել է պատարագին, ուրեմն Աստված մեզ հետ է, ոնց որ հանրությանը հիմարի տեղ դնեն…»:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031