Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը։
Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։
ՀՀ արդարադատության նախարարություն
















































