Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից բարձր ակտիվության 40 ռադիոակտիվ աղբյուր են տեղափոխել պահեստարան

Հոկտեմբեր 27,2025 23:52

ՄՌԱԳ կենտրոնի մասնագետները ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ պահեստարան են տեղափոխել են Co-60 տեսակի քառասուն ռադիոիզոտոպային աղբյուր։ Գործողությանը մասնակցել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։

Խորհրդային տարիներից Հայաստանում մնացել են բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրներ, որոնք այլևս չեն օգտագործվում։ Տասնամյակներ շարունակ դրանք պահվել են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բունկերում, սակայն անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ապահով պահեստարան։ Հայաստանում մինչ օրս չի եղել նման փորձ։

Ռադիոակտիվ և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը մշակել էր ռադիոակտիվ աղբյուրները բունկերից հանելու և տեղափոխելու համապարփակ ծրագիր՝ անվտանգության ամենաբարձր նորմերի պահպանմամբ։ Կենտրոնը համագործակցել է ԱՄՆ Oak Ridge ազգային լաբորատորիայի հետ, որի փորձագետները հրավիրվել էին Հայաստան՝ ծրագիրը քննարկելու համար։

Նախապատրաստական փուլը ներառում էր տեղամասի մանրակրկիտ ստուգումներ, պահանջվող նյութերի և սարքավորումների գնահատում և անվտանգության պլանի մանրամասն մշակում։ Խիստ կարևոր էր հեռացման գործընթացում նվազագույնի հասցնել ռիսկերը թե՛ անձնակազմի, և թե՛ շրջակա միջավայրի համար:

Փոխադրման նպատակն է նվազեցնել ռադիացիոն հնարավոր ռիսկերը՝ ապահովելով տեղի բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Աշխատանքներն իրականացվել են միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան՝ լիարժեք պահպանելով տեխնիկական և բնապահպանական բոլոր պահանջները։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հանրային անվտանգության ամրապնդման և միջուկային ոլորտում միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ։

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031