Լրահոս
Օրվա լրահոսը

«7% աճը ապահովել եք, բայց թոշակառուն եւ աշխատող աղքատը պարզ բան են հարցնում՝ բա մեզ ինչի՞ մոռացաք»

Հոկտեմբեր 28,2025 11:26

«Խոստացել, ասել էիք՝ 7 տոկոսանոց աճ կապահովենք, հիմա եղել է, տարեկան ձեր 7 տոկոսանոց աճը ապահովել եք։ Լավ, տնտեսությունն աճել է, թոշակառուն եւ աշխատող աղքատը պարզ բան են հարցնում, ասում են՝ բա մեզ ինչի՞ մոռացաք, ես հիմա պետք է ստանայի պարենային զամբյուղի արժեքի չափով նվազագույն թոշակ, ինչի՞ չեմ ստանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին (լուսանկարում) հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նախարարն ի պատասխան ասաց, որ ամեն տարի են բյուջեն կազմում, հինգ տարվա համար չեն կազմում։ «Դա կախված է մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներից։ Կան ծախսեր, որոնք ավելացել են եւ համարվել են ավելի գերակա, մասնավորապես վերջին տարիներին կտրուկ ավելացել են պաշտպանական ծախսերը, որոնք անհրաժեշտ էին մեր երկրի դիմակայունությունն ապահովելու համար»,- նշեց նա։

Վահե Հովհաննիսյանը հավելեց․ «Դուք առաջարկեք՝ ի՞նչը ձեզ դուր չի գալիս այսօրվա բյուջեում, որ թիվը ձեր դուրը չի գալիս, մենք էլ կքննարկենք, կարող է մի բան կա, որը մենք չենք հասկացել, դուք ավելի լավ եք հասկանում, դա անենք, էն մյուսը չանենք։ Եվ ամեն տարի էս նույն խոսակցությունն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց․ «Թոշակառուն կամ աշխատող աղքատն իրենց հարցերը ձեր միջոցով մեզ հասցնելու կարիք չունեն, պարոն Ավետիսյան, մենք իրենց հետ էլ ենք խոսում եւ այդ բոլոր հարցերի պատասխաններն իրենց ենք տալիս։ Բայց եթե դուք ուզում եք ներկայացնել, որ կառավարության ծրագրում երբեք շեղումներ չեն լինում, ես կարող եմ մեջբերել, թե ձեր կառավարման տարիներին կառավարության ծրագրերից ինչ աստիճան էր ձեր շեղումը։ Կան տարբեր հանգամանքներ, որոնց մասին դուք էլ գիտեք, կան տարբեր չնախատեսված ծախսեր, որոնք ֆորս-մաժորային իրավիճակների հետեւանքով առաջացել են եւ թույլ չեն տվել սոցիալական ուղղությամբ որոշ ծախսեր կատարել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031