Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն այնքան ոչ հանրօգուտ է համարում, որ թաքցնում է իր ով լինելը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2025 11:36

Կիրակի օրը ՔՊ-ականները` մի խումբ պաշտոնյաների ու պատգամավորների հետ, Հովհաննավանք էին գնացել: Անտեղ էր նաեւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեւիկ Բլեջյանցը, որը սեւ ակնոցն աչքերին՝ որպես շարքային քաղաքացի էր ներկայանում եւ լրագրողների հետ զրույցում ասում էր, որ եթե Արցախը մերը լիներ, ոչ ոք չէր կարող մեզնից այն խլել, իսկ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չէ, այդ նրան կարգալույծ հռչակած Գարեգին Բ-ն է կարգալույծը:

Ավագանու անդամը նաեւ անակնկալներ խոստացավ լրագրողներին, որ լինելու են նոր բացահայտումներ: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամները հանրային վայրերում ներկայանում որպես շարքային քաղաքացի:

«Խնդիրն ունի երկու կողմ. Մարդը, լինելով հանրային գործիչ, իրեն այնքան ոչ հանրօգուտ է համարում, որ ներկայանում է ուղղակի ինչ-որ մի շարքային մարդ: Դու, լինելով իբրեւ ընտրված թիմի ներկայացուցիչ, պարտավոր ես ներկայանալ որպես ՔՊ խմբակցության ավագանու անդամ: Այն մարդիկ, ովքեր ընտրված են հանրության կողմից, պարտավոր են հանդես գալ իրենց դեմքով, պատասխանել լրագրողների հարցերին: Փոխանակ ցույց տա իր քաղաքացիական դիրքորոշումը, խույս է տալիս` թաքցնելով իրական կերպարը: Այստեղ ընդհանրապես էական չէ, թե մարդն ինչ քաղաքական հայացքներ ու գաղափարներ ունի: Դրանք կարող են լինել հակադարձ, հակընդդեմ շատ ու շատ մարդկանց, դու՝ որպես ընտրված թիմի ներկայացուցիչ, պարտավոր ես լինել քո տեղում:

Լսեցի այդ տիկնոջ հայտարարությունները եւ, անկեղծ ասած, չզարմացա: Որպեսզի մարդիկ տարբեր հարցերի շուրջ ունենան հստակ դիրքորոշումներ, հատկապես այն թեմաների մասին, որոնք առնվազն հանրության մտածող շերտի համար խնդրահարույց են, ապա առնվազն մի փոքր գիտելիք ու իմացություն պետք է ունենան` տվյալ հարցի շուրջ: Ունենալով զրո պատկերացում Արցախի հարցի մասին, Հայ առաքելական եկեղեցու եւ այլ հարցերի մասին, չունենալով որոշ գիտելիք, էլ չեմ ասում` մակերեսային իմացություն իրավաբանության մասին, այդ տիկնոջ վարքը լրիվ օրինաչափ է: Մենք նաեւ ականատես եղանք, թե ինչպես էին մի երիտասարդ տղամարդու գլխից բռնած քաշքշում, մեկ այլ հոգեւորականի արգելում էին մտնել եկեղեցի եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031