Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս Վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի Բաքվում գտնվող հայ բանտարկյալների՝ ազատ արձակումն առանց նախապայմանների»․ Արթուր Խաչատրյանը՝ Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակներին

Հոկտեմբեր 28,2025 12:28

Տեղեկացրել ենք, որ Երևանում հոկտեմբերի 28-30-ն անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր զեկույց, որով Ուկրաինայի դեմ կատարված գործողությունների համար դատապարտվում է Ռուսաստանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց․ «Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը։ Բայց խաղաղության հասնելու համար և տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի հիմնված արդարության և արդարադատության վրա։ Խաղաղությունը պահանջում է, որ բոլոր կողմերի շահերը պաշտպանված լինեն և դա պահանջում է երկու կողմերի բարի կամք։ Այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Այն շարունակում է օկուպացված պահել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքից, միջատել ՀՀ ներքին հարցերին տարբեր պահանջներ ներկայացնել։ Նրանք՝ որպես նախապայման խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ասում են՝ պետք է լինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Դա դեմ է սկզբունքներին, որոնք Հելսինկյան ակտով կամ ՄԱԿ-ի խարտիայով հաստատված են։ Շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որը նշանակում է արտատարածքայնություն ճանապարհի, որն ակնկալվում է, որ կանցնի ՀՀ տարածքով և կապ կստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Նա հորդորեց չանտեսել ԼՂ ժողովրդի ճակատագիրը․ «Հորդորում եմ աչք չփակել էթնիկ զտումների, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ։ Մարդիկ, որոնք հազարամյակներ այնտեղ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակե՞լ դրա վրա, արդյոք մենք հանդուրժելո՞ւ ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջելու, որ Ադրբեջանը երաշխավորի անվտանգ վերադարձը իրենց տներ՝ արժանապատիվ վերադարձը միջազգային մեխանիզմներով և երաշխավորի այս մարդկանց անվտանգությունը։ Մի քանի տասնյակ հայեր Ադրբեջանի բանտում են։ Այս Վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի Բաքվում գտնվող հայ բանտարկյալների՝ ազատ արձակումն առանց նախապայմանների։ Այս Վեհաժողովը պետք է պահանջի Ադրբեջանին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը, հետևաբար ես փոփոխություն եմ առաջարկում այս Վեհաժողովի ուղերձում, համապատասխան որի՝ այս Վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի կողմից»։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031