Այսօր խորհրդարան է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՔՊ-խմբակցության անդամների հետ փակ քննարկում է ընթանում։ Նրան ուղղված լրագրողների հարցերն անպատասխան մնացին։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողներին փոխանցեց, որ զինապարտությանը վերաբերվող տարբեր օրենքներ են քննարկում։ Լրագրողի հստակեցնող հարցին՝ քննարկումը կապ ունի՞ զինապարտության ժամկետը 6 ամսով կրճատելու Նիկոլ Փաշինյանի որոշման հետ, նա պատասխանեց․ «Դա էլ է մեջը մտնում»։
Կքննարկվեն նաեւ 27 տարին լրացած քաղաքացիների հարցերը, որոնք գտնվում են Հայաստանից դուրս եւ չեն կարողանում վերադառնալ, քանի որ համապատասխան օրենքի ժամկետը, որով հնարավորություն էր տրվում վճարել բաց թողնված զորակոչերի քանակի համար եւ ապահովել Հայաստան վերադարձը, չի երկարացվել։
Կարդացեք նաև
«Կարծում եմ, ընդհանուր անդրադարձ լինելու է, այդ թվում՝ մեր կայացրած որոշումների վերաբերյալ։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ որոշումներ կկայացնենք, բայց ընդհանուր քննարկում է լինելու»,- մանրամասնեց Հակոբ Արշակյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































