Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր վրացի գործընկերները մեր կողքին չեն»․ Ռասա Յուկնևիչենե

Հոկտեմբեր 28,2025 14:40

«Եվրանեսթի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր վրացի գործընկերները մեր կողքին չեն այս պաշտոնական հանդիպումներում»,- Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն։ Նա Վրաստանի հարցերով զեկուցողն է։

Ասաց, որ Եվրոպական խորհրդարանում դրական զարգացումներ եղել են, օրինակ՝ Հայաստանի դեպքում խաղաղության համաձայնագրի գործընթացները, բայց մյուս կողմից, ըստ նրա, մտահոգիչ է Վրաստանի օրինակը․ «Ինձ համար ցավալի է մեր զեկույցներում կարդալ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, տեսնել այդպիսի գնահատականներ մի երկրի վերաբերյալ, որը տարիներ առաջ առաջատար երկիր էր, երբ խոսքը ԱԼԳ բարեփոխումների մասին էր»։

Ռասա Յուկնևիչենեն ասաց, որ Եվրանեսթը կարող էր պայքարի լավ հարթակ լինել ու նկատեց․ «Նրանք, ովքեր Վրաստանից մասնակցում են դիտորդի կարգավիճակում, այստեղ են կամ փողոցում պայքարում են, ողջունելի է նրանց ներկայությունը, բայց այս նիստը շատ լավ հարթակ կարող է լինել ոչ միայն գնահատելու իրավիճակը, այլ օգնել միմյանց պայքարել նույն չարիքի դեմ, և դրա անունն է կայսերապաշտական Ռուսաստան»։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031