Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախնական ուսումնասիրությունները մեզ մտահոգում են, բայց շատ ավելի են մտահոգում, քան մենք կարող էինք պատկերացնել նախնական փուլում»․ Դավիթ Խուդաթյանը՝ ՀԷՑ-ի մասին

Հոկտեմբեր 28,2025 14:59

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զերծ է մնում ՀԷՑ-ում առկա խնդիրների մասին խոսել, քանի որ դրանց մեծ մասը գտնվում են դատաիրավական հարթությունում, քննություններ են ընթանում։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի մասին հարցերին ի պատասխան՝ միայն ասաց․ «Այն ենթադրությունները, որ կային՝ պետության համար կրիտիկական ենթակառուցվածքի կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այս պահին ուսումնասիրություններ եւ նախնական արդյունքներ կան, որոնց մասով ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան մարմիններին»։

Հարցին՝ ՀԷՑ ազգայնացման հարցը կառավարության օրակարգում մնո՞ւմ է, նա պատասխանեց, որ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքից հետո հարցին կպատասխանեն։ Թե ինչո՞ւ են ի սկզբանե՝ առանց ուսումնասիրությունների, հայտարարել ազգայնացման մասին, ասաց՝ նախնական ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց մասով կասկածներն ամբողջական «փարատվում» են նաեւ այս պահի ուսումնասիրության արդյունքներով․ «Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով․ երկու սցենարներից որով ենք գնում, դրա մասին լրացուցիչ կասենք։ Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, դրանց հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկով։ Ոչ, մենք չենք որոշել։ Ասում եմ՝ մեր նախնական ուսումնասիրությունները մեզ մտահոգում են, բայց շատ ավելի են մտահոգում, քան մենք կարող էինք պատկերացնել նախնական փուլում։ Բայց քանի որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն այս հարցով դիմել է համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց»։

Նա վստահեցրեց՝ նույն հետեւողականությամբ զբաղվում են նաեւ ջրային ռեսուրսների ոլորտի հարցերով։ Հստակեցրեց՝ ՀԷՑ-ի հետ տարբերությունն այն է, որ այն պետական ենթակառուցվածք է։ Չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ եթե այդ ոլորտը պետությունն է կառավարում եւ նույնքան խնդրահարույց հարցեր կան, ապա ստացվում է, որ պետությունն էլ լավ կառավարիչ չէ, ուստի ՀԷՑ-ի ազգայնացումը դժվար թե էներգետիկ ոլորտի խնդիրները կարգավորի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031