Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաև, Ջամալ Ռամազանով (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական նիստում Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ:
Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է:
Արցախի նախկին պետնախարարը առարկություն չի հայտնել նոր փաստաբանի հետ կապված Բաքվի դատարանի որոշման դեմ։
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից՝ դժգոհություն հայտնելով «իրավական գործընթացի» ընթացքից։
Հաջորդ, այսպես կոչված, դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։


















































