ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ եկեղեցի-իշխանություն կոնֆլիկտի հանգուցալուծումը միայն իշխանության խոնարհությամբ է տեսնում:
«Եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը, ես չեմ պատկերացնում: Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, ով իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, պետք է խոնարհությամբ մոտենա եկեղեցուն: Հանգուցալուծումը պետք է լինի բացառությամբ այդ տրամաբանության մեջ: Ակնկալել, որ դա կանեն Փաշինյանենք, միամտություն է, իսկ ես միամիտ մարդու համբավ երբեք չեմ ունեցել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մամիջանյանը:
Նա նաեւ հարցադրում առաջադրեց՝ կա՞ որեւէ մեկը, որը համարում է, որ 2018-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ամբողջական արդյունքում լավ բանի են բերել. «Մենք Արցախ չունենք: Մեր տարածքից 200 կմ-ից ավելի տարածք է օկուպացված, միջազգային բանակցություններում մեզ հետ երրորդ ձեռքով են խոսում: ՀՀ վարչապետի աթոռին նստած մարդուն էլ անվանում են «էն մյուս տղան»: Խնդրում եմ զուգահեռներ տարեք. 2018-ին կար մեկը, որն ասում էր, որ կբանակցի միայն հրաժարականի մասին, եթե ինքը չլինի վարչապետ, ապա ՀՀ-ն վարչապետ չի ունենալու, մեկն էլ կա, որ ասում է՝ ինքը կբանակցի Վեհափառ Հայրապետի հետ իր հրաժարականի հետ կապված: Հովհաննավանքում երեւաց, թե այս ամենի մասին մեր քաղաքացիներն ինչ կարծիք ունեն: Իր փոքր խմբակը թող վերցնի ու զբաղվի այլ գործողություններով, մեր եկեղեցուց հեռո՛ւ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































