Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ու ուժային կառույցները մեծագույն սիրով կպաշտպանեին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, եթե այդպիսի հրաման ունենային

Հոկտեմբեր 28,2025 17:08

Կիրակի օրը Արագածոտնի թեմից որևէ հոգևորականի թույլ չտվեցին մուտք գործել Հովհաննավանք։ Այստեղ օրինազանցության մասին ես չէ, որ պետք է խոսեմ, այլ եթե կա նման բան, ուրեմն պետք է այդ փաստը արձանագրեն իրավապաշտպանները կամ Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ եթե չկա օրինազանցություն և 4-5 հոգի կարող են ժողովրդի անունից հանդես գալ ու արգելել մարդկանց մտնելու սրբավայր աղոթելու, ուրեմն այն հայերը, ովքեր ունեն այն գիտակցումը, որ Հայաստանում գործում են հայի ինքնությանը դեմ քարոզչություն իրականացնող կրոնական ինչ որ կազմակերպություններ, կարող են 4-5 հոգով գնալ նրանց հավաքատեղին ու արգելել նրանց մուտքը իրենց «աղոթատեղիները» և անպատիժ մնան։ Բայց դա, իհարկե, միանշանակորեն կարող ենք ասել, որ կդիտվի ամենաքիչը հասարակական կարգի խախտում և ոստիկանները անպայման կպաշտպանեն այդ հակահայ քարոզչություն իրականացնողներին և լավագույն դեպքում վարչական պատասխանատվության կենթարկեն հայերին։

Հաճախ մեղադրանքներ են հնչեցվում ոստիկանների և այլ ուժային կառույցների հասցեին՝ մեղադրելով, որ նրանք չեն պաշտպանում Հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն ապազգային ուժերի կողմից իրականացվող ոտնձգություններից։ Ես միանշանակորեն կարող եմ ասել, որ նույն ոստիկաններն ու ուժային կառույցները մեծագույն սիրով կպաշտպանեին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, եթե այդպիսի հրաման ունենային։ Հրաման տվողներն էլ իրենց հերթին, անկասկած, մեծագույն սիրով նման հրամաններ կտային, եթե իրենք էլ իրենց հերթին նման ուղղորդում ունենային։

Գենադի Մնացականյան

Ինչո՞ւ պետք է հայը դուրս գա հայի դեմ, այսինքն` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների դեմ։ Պատճառները զուտ կենցաղային մակարդակի վրա են, հրամանը չկատարելու դեպքում նրանք կարող են սոցիալական բազմապիսի խնդիրների առաջ կանգնեն, իսկ նման զոհողության գնալու համար առնվազն պետք է ազգային դաստիարակություն ունենալ և քրիստոնեական ճշմարիտ հավատք։ Որտեղի՞ց պետք է ոստիկանները կամ ուժային կառույցների աշխատակիցները ստանային ազգային, հայրենասիրական դաստիարակությունը։ Պետք է ստանային մանկապարտեզից, դպրոցից և այլ ուսումնական հաստատություններից և, իհարկե, ընտանիքից, որոնց անդամները նույնպես այդ դաստիարակությունը իրենց հերթին պետք է ստանային նույն աղբյուրներից և այդպես շարունակ։

Այսօրվա իրավապահները 6-րդ կամ 7-րդ դասարանի աշակերտներ չեն, նրանք սովորել ու ուսանել են մինչև 2018 թվականը, նրանցից շատերը ժամանակին իրենց հավատարիմ ծառայությունն էին մատուցում նախորդ իշխանություններին, հաճախ նրանց կողմից հալածվում էին նաև այն մարդիկ, ովքեր համարձակվում էին խոսել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որևէ հոգևորականի դեմ, էլ չեմ ասում՝ Վեհափառ Հայրապետի դեմ։ Դրանք մեծ մասամբ նույն մարդիկ են, պարզապես իշխանափոխություն է տեղի ունեցել և հիմա էլ հակառակ պրոցեսն է ընթանում և կամա թե ակամա, գիտակցելով կամ անգիտակցաբար նրանք հրամաններ են կատարում, որը միտված է ոչնչացնելու այն ամենը ինչ կապված է հայության ու հայկականության հետ և դա կործանարար ընթացք է, որը պետք է կասեցնել ո՛չ թե 2026 թվականի հերթական ընտրություններով, այլ օր առաջ, որքան շուտ, այնքան հեշտ կլինի դա անել։

Ես չեմ կարծում, որ ելք չկա, ելք միշտ կա, բայց այս անգամ ելքը նախորդ «Ելք կա»-ի նման չի լինելու, որը կանխանշում էր Արցախի ժամանակավոր կորուստն ու հայաթափումը․․․․

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031