Արեւմուտքը փորձում է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն անջատել Ռուսաստանից ՝ փոխգործակցության սեփական կառույցների ստեղծման միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան կկանխի այդ փորձերը` գոյություն ունեցող բոլոր հնարավոր միջոցներով:
«ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կազմակերպում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ, եւ այդ կապերն Արեւմուտքը փորձում է օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանից անջատելու նպատակով։ Այդ միտումները մենք, անշուշտ, կխափանենեք առկա բոլոր հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական միջոցներով», ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` նշել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:


















































