Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները՝ նշել է Ալիքբերլին

Հոկտեմբեր 28,2025 17:52

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայերը։ Պատասխանը կոնկրետ է. նրանք պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից և ժողովրդից, փոխհատուցեն մարդկանց ու նրանց գույքին հասցված վնասը, ինչպես նաև բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը Արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղեր ու տներ։

Մեր պետությունների և ժողովուրդների միջև խաղաղության կայունությունը կախված է մեր ժողովուրդների համակեցությունից, իսկ մեր համակեցությունը՝ մեր փախստականների վերադարձից իրենց հայրենի հողեր», – նշել է երեկ իր հարցազրույցում ադրբեջանցի պատգամավոր, զավթողական անունը կրող «համայնքի» ղեկավար Ալիքբերլին։

Ադրբեջանում ոչ իրենց զավթողական նպատակներն են թաքցնում, ոչ էլ ատելությունը։ Ուղղակի մեզ մոտ ոմանց հարմար չէ դա տեսնելը, բայց դրա հետևանքով ձևավորվող վտանգները «վայելելու» ենք բոլորս․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031