Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք»․ Forbes-ում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Հոկտեմբեր 28,2025 19:22

Հոկտեմբերի 28-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի` «Ինչպես են կառավարությունները հարկային արտոնություններով արագացնում ԱԲ-ի և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը» վերնագրով հոդվածը:

Նախարար Հայրապետյանը հոդվածում ներկայացնում է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Նա ընդգծում է, որ պետական նպատակային քաղաքականության միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։

Հոդվածում նախարարը վերլուծում է, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով  արդյունավետ հարկային քաղաքականություն և տեխնոլոգիական խթաններ, ձևավորում նորարարական տնտեսություններ և արագացնում արհեստական բանականության (ԱԲ) և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը։

Նա նշում է, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք՝ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար։

Նախարար Հայրապետյանն իր հոդվածում անդրադարձ է կատարել Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման և վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաև գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթևացումը։

Հոդվածում նախարարն ընդգծում է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կարևոր քայլ է երկրի ԱԲ ներուժի զարգացման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ա says:

    Սա վճարովի անդամակցության հոդված է, հրապարակված Հայաստանի հպարտ Քաղաքացիների մուծած հարկերի հաշվին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031