Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ խաբել են, դուք եք մեղավոր: Եթե ձեզ հիմա էլ խաբեն, ուրեմն դուք եք ինքներդ ձեզ խաբել». Անաստաս Իսրայելյան

Հոկտեմբեր 28,2025 19:44

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ, արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանն անդրադառնալով կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցած կեղծ պատարագին եւ դրա մասնակիցներին՝ ասաց. «Բոլորս էլ հետեւել ենք այդ իրադարձություններին: Հասարակության, հանրության, ժողովրդի կողմից, իրոք, շատ քիչ մարդ էր մասնակցում:

Մեծամասնությունն իր շրջապատն էր՝ մարզպետներով, գյուղապետերով, քպականների ընտանիքների ներկայացուցիչներով: Ու այդպիսի մարդկանց ներգրավվածությունով փորձեցին ցույց տալ հանրային մեծ հոսքի աջակցություն, փորձել արդարացնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրենց մոտեցումները, դիրքորոշումը:

Մի որոշ ժամանակ առաջ ես ասել ու նորից կրկնում եմ: Ոչ մի բան սրանց մոտ չի ստացվելու: Հայ Առաքելական եկեղեցին մի հզոր կառույց է, հազարամյակների ընթացքում հայ ազգին ծանր վիճակներում տվել է հույս, հավատ, ուժ: Ու մենք կարողացել ենք հաղթահարել, գոյատեւել ու ամրագրել մեր հայ էությունը աշխարհում ու տարածաշրջանում: Նույնը հիմա է:

Բոլորս ապրում ենք ծանր ժամանակաշրջանում: Ու այս ծանր ժամանակահատվածում բոլորս տեսնում ենք, թե որ ուղղությունների վրա է փորձում թշնամին հարվածներ հասցնել՝ ներքին եւ արտաքին թշնամին համատեղ: Փողի հիման վրա ստացվեց Արցախի կործանման պրոցես: Փողի միջոցով թշնամին կարողացավ մեր մեջ բերել այն մարդկանց, որոնք հետագայում այդ նույն թշնամու հետ համագործակցելով կիրականացնեն թշնամու շահերը:

Առաջին հարվածը մենք ստացանք, փողի, վաճառքի, դավաճանության վրա Արցախի կործանման մեջ: Երկրորդ հզոր կառույցը Հայ առաքելական եկեղեցին է, որ բոլորիս համախմբում է, փորձում են ամեն ձեւի ցուցադրական վնաս հասցնել սուտ ու կեղծ թեզերով: Բայց չի ստացվելու: Սփյուռքի, հայաստանաբնակ հայերը, բոլորս գիտակցաբար կանգնած ենք Հայ Առաքելական եկեղեցու կողքին: Եվ հենց Հայ առաքելական եկեղեցու ուժով էլ ջախջախելու ենք սրանց, որ իրենց ներկայացնում են որպես հայի ինչ-որ ապագա որոշող:

Սրանք բոլորը ժամանակավոր են եւ այդ ժամանակը մոտենում է: Առջեւում Վաղարշապատում ընտրություններն են: Եթե ձեզ խաբել են, դուք եք մեղավոր: Եթե ձեզ հիմա էլ խաբեն, ուրեմն դուք եք ինքներդ ձեզ խաբել: Ամեն մեկդ գնացեք, գիտակցաբար ընտրություն կատարեք, ամեն մեկդ գիտակցաբար որոշում կայացրեք, որովհետեւ այդ հողում դուք եք ապրելու: Դա սուրբ հող է: Ու սուրբ հողում որոշում կայացնելիս, մտածեք ոչ թե մի ժամանակահատված լավ ապրելու, այլ ձեր երեխաների, թոռների ու սերունդների վաղվա օրվա համար», ասաց պարոն Իսրայելյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031