Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը Գյումրիում փորձում է պահել իշխանությունը․ կալանավորված եղբոր թոռը վայր է դրել մանդատը

Հոկտեմբեր 28,2025 20:07

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանը՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, որը կալանավորվել է երկամսյա ժամկետով ու կասկածվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, վայր է դրել ավագանու մանդատը։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանից։

Նա տեղեկացրեց, որ Գևորգ Ղուկասյանը ինքնաբացարկ է հայտնել․ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի՝ Ավետիս Առաքելյանի կողմից կազմված արձանագրությունն այսօր ներկայացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Ըստ օրենքի, հանձնաժողովը 7 օրվա ընթացքում նիստ է հրավիրելու ու մանդատը փոխանցելու է ցուցակի հաջորդ թեկնածուին։

Ամենայն հավանականությամբ ավագանու մանդատը վայր կդնի նաև նույն խմբակցության մեկ այլ կալանավորված անդամ՝ Սեդրակ Սահակյանը։ Հասկանալի է, որ կալանավորված անդամներին նորերով փոխարինելու նպատակը Գյումրիում ընդդիմադիրների կողմից իշխանությունը պահելն է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031