«Դավիթ Համբարձումյանը մի քանի անգամ ՔՊ-ին հաղթած, երբեւէ ՔՊ-ի՝ իր եւ իր բարեկամների նկատմամբ կարված գործերից չվախեցած մարդ է » ,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը նույնպես եկել էր դիմավորելու Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, ում Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը:
Մանրամասն՝ տեսանյութում.
«Վստահ եմ, որ սա նույնպես թե իր թիմի, թե բոլորիս որեւէ խոչընդոտ չի հանդիսանա: Ինչ վերաբերվում է գործին, այլ գործող անձինք չկան, բայց կա կազմակերպիչ, այդ ոնց է ստացվում, ոչ մեկ չգիտի: Երբեք նման դեպքում խափանման միջոց չի փոխվում, մարդը սպասում է ազատության մեջ…Էլ չեմ ասում, որ եթե 3 ամիս պակաս լիներ վճիռը, ապա ինքն ընկնում էր համաներման տակ, ընդ որում, համաներումը չի նշանակում մեղքն ընդունել»,-հավելեց Մամիջանյանը:
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է պատժիչ գործողություններ բեմադրել, եւ մեծաքանակ ոստիկանների ներկայությունը օդանավակայանում հենց այդ շարքից է: Ինչ վերաբերվում է Դավիթ Համբարձումյանի եւ այլոց գործերին, այս մասին էլ պատգամավորը նշեց. «Հայաստանում արդարադատությունը մեռել է Նիկոլի ձեռքով»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը դատարանի որոշման մասին նշեց, որ այն աբսուրդի ժանրից է:
«Զվարթնոց» օդանավակայանի տեսանյութն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































