Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։
Դեպքի վայր են մեկնել Շենգավիթի ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված պողոտայի 135 ա շենքի մոտ Շենգավիթի ոստիկանները նկատել են 2 հոգու և քաղաքացուն առևանգելու փորձի կասկածանքով տեղում բռնել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել կասկածյալին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Ս. Ս.-ն է, ով Շենգավիթում հայտնի է որպես «Տուճոյի Սամո», իսկ քաղաքացին, որին նա փորձել է ստիպողաբար նստեցնել ավտոմեքենան ու տանել, Երևանի բնակիչ 41-ամյա Ռ. Ն.-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































