Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)-ի 14-րդ տարեկան հանդիպման շրջանակում համաժողովի մասնակիցները Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 23 մսուր-մանկապարտեզ՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
Մանկապարտեզը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
Այս գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ մանկապարտեզում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարան


















































