Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձում է Մասիսում իր թեկնածուին առաջ քաշել. Հենրիխ Դանիելյան

Հոկտեմբեր 29,2025 11:19

-Փաշինյանը փորձում է Մասիսում իր թեկնածուին առաջ քաշել, բայց դա նրան չի հաջողվելու,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը նոր ռեպրեսիաների է դիմել, կա արդեն քաղաքական որոշում, որ այն համայնքապետերը, որոնք չեն ենթարկվում իշխանության որոշումներին, պետք է հայտնվեն բանտերում. «Այս հետապնդումների հերթական զոհը Մասիսի համայնքապետն է, որը երեկ Մոսկվայից վերադարձավ՝ իմանալով, որ կալանավորվելու է, բայց վերադարձավ, որ պայքարի այստեղ հանուն այլոց ազատության: Մենք չենք զիջելու, չենք սակարկելու որեւէ բան, որը միտված է ՀՀ անկախությանը, պետականության պահպանմանը»:

Դանիելյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, խոսքի համար կալանավորված են սրբազանները, բարերարներ, հասարակական ու քաղաքական գործիչներ. «Ամբողջ աշխարհի համար Հայաստանը դառնալու է մի երկիր, որտեղ չկա վստահություն ու խոսքի ազատություն»:

Դանիելյանը նաեւ ասաց, որ այսօր ակցիա էլ են պատրաստվում անցկացնել՝ միջազգային հանրության հայացքը այս իրավիճակի վրա սեւեռելու նպատակով. «Միջազգային կառույցները լռում են ու երկակի ստանդարտների գոյության պատճառով որեւէ գործողություն չեն իրականացնում: ՀՀ ժողովուրդը դեմ է այս ռեպրեսիաներին, չենք լռելու եւ չենք համակերպվելու Փաշինյանի դիկտատուրայի հետ»:

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստն է ընթանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031