Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին վերաբերող երկու քրեական վարույթների քննությունը միացվեց

Հոկտեմբեր 29,2025 13:01

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց միմյանց միացնել Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանին վերաբերող երկու քրեական վարույթները:

Այդ գործերն էին Արամ Գրիգորյանի նախագահությամբ քննվող գործը, ըստ որի՝ Սարգսյանը 2008-18թթ զբաղեցնելով բարձր պաշտոններ, իր պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ կազմակերպել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 450 միլիոն դրամի պետությունից վատնումը:

Մյուս գործը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող գործն էր: Որով 3-րդ նախագահը մեղադրվում է 2008-18 թթ զբաղեցնելով բարձր պաշտոններ, իսկ 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առեւտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի եւ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսեւորված օժանդակությամբ մասնակցել է Միխայիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» եւ «Աբիտ» առեւտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին եւ հովանավորելով իրականացվող գործունեությունը: Որը դրսեւորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով եւ այլն:

Դատարանը՝ նիստը նախագահող Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, (Հակակոռուպցիոն դատարանի նախագահ), որոշեց բավարարել միջնորդությունը եւ երկու վարույթները միմյանց միացնել: Որոշման հրապարակումից հետո նիստը հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031