Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում ենք հերթական ընտրությունների, արտահերթի կարիք չկա»․ Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 29,2025 13:09

«Գնում ենք հերթական ընտրությունների, արտահերթի կարիք չկա»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին՝ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների՞ է պատրասվում, որ երեկ կայացած վարչության նիստում նախընտրական շտաբ է ձեւավորել։

«Կարող է այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, ու դրանից ապահովագրված չէ որեւէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,- մանրամասնեց նա։

Առաջիկա ընտրություններում ՔՊ-ի շտաբը ղեկավարելու է Արայիկ Հարությունյանը։

Լրագրողների դիտարկումներին՝ ՔՊ-ն կալանավորում է բոլոր ընդդիմադիրներին, ինչի՞ համար է պետք նախընտրական շտաբը, Արայիկ Հարությունյանը հակադարձեց՝ հեգնանքն ու սարկազմը տեղին չէ եւ հանցանք գործող բոլոր անձինք հայտնվում են համապատասխան տեղերում․ «Մեր մեղավորությունն այստեղ այն է, որ այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել, որ նման գործերն իրենց ժամանակին ավարտվեին, ոչ թե մի քանի տարում, որ նման խոսակցություններն ի չիք լինեին»։

Լրագրողների դիտարկումներին եւ հիշեցումներին, ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ խոսքի համար մարդ չեն կալանավորում։ Պնդեց՝ կալանավորման գործառույթն իրականացնում է իրավական համակարգը, գործադիրը նման գործառույթ չունի, ինքն էլ գնահատականներ չի տալիս, իրավաչափությանը վերաբերվող հարցերը խնդրեց ուղղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031